Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ցահալի ամբողջական պաշտոնական հայտարարությունը.

«Իրանը լայնածավալ հարձակում է իրականացրել՝ օգտագործելով ավելի քան 180 բալիստիկ հրթիռներ անմիջապես Իրանի տարածքից Իսրայել պետության դեմ։

Ոչ շատ թվով հարվածներ են տեղի ունեցել կենտրոնական Իսրայելում, մյուսները՝ հարավային Իսրայելում: Արձակված հրթիռների մեծ մասը չեզոքացվել է Իսրայելի և ԱՄՆ-ի գլխավորած պաշտպանական կոալիցիայի կողմից։

Իրանի հարձակումն իրենից ներկայացնում է լուրջ և վտանգավոր էսկալացիա: Կլինեն հետևանքներ :

Մեր պաշտպանական և հարձակողական կարողությունները գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։ Մեր գործառնական ծրագրերը պատրաստ են։ Մենք կարձագանքենք որտեղ պատահի, երբ և ինչպես ցանկանանք՝ Իսրայելի կառավարության հրահանգին համապատասխան։

Իրանը և նրա վստահորդները հոկտեմբերի 7-ից 7 ճակատներով հարձակվում են Իսրայելի վրա։ Իրանը և նրա վստահորդները ձգտում են ոչնչացնել Իսրայելը: Իսրայելի պաշտպանական ուժերը կշարունակեն անել ամեն ինչ՝ Իսրայել պետության և Իսրայելի ժողովրդի պաշտպանության համար»:

691