Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Խորհրդարանը սպառել է իր քաղաքական օրակարգը և դրա վկայությունն են վերջին հարցումները, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը 1-2% ուներ, և «Քաղաքացիական պայմանագրից» հետո «Բարգավաճ Հայաստանն» էր»,- այս մասին Աժ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը: 


Պատգամավորը ափսոսանքով նշեց, որ  հայտարարությունների ժամը չի օգտագործվում ապագայի մասին խոսակցություն ունենալու համար և հույս հայտնեց, որ  հաջորդ խորհրդարանական ընտրություններում  տեղ կզբաղեցնեն ուժեր, որոնք իսկապես հայացք ունեն դեպի ապագա:


«Մեր քաղաքացիների 56%-ը հաստատում է, որ ապագան տեսնում է Եվրոմիության հետ խոր եվրոպական ինտեգրման օրակարգում, այսինքն՝ հայ ժողովուրդը ունի եվրոպական նկրտումներ, և մեր քաղաքականությունները մշակելիս մենք հաշվի ենք առնելու այս եվրոպական նկրտումները»,- հավելեց Ղազարյանը:

348