Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մայր Աթոռի անունից Կտրիճ Ներսիսյանը հերթական խայտառակ հայտարարությունն է տարածել՝ ի պաշտպանություն իր ահաբեկիչ ընկերների։ Սա վերջնականապես հաստատում է մեր այն պնդումը, որ Հայաստանի դեմ նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են։

Ի դեպ, որքան էլ հայտարարեք, թե Կտրիճը «ազգընտիր» է, իրականությունը լրիվ այլ է։ Նրան ոչ միայն չի ընտրել հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը, այլև բացահայտ մերժում է։ Դրա վկայությունն է այն համատարած անտարբերությունը, որ այսօր կա թե՛ Կտրիճի, թե՛ նրա ընկերների գործունեության նկատմամբ։

230