
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դիտարկվում է Բելառուսի դեմ հնարավոր ագրեսիային ի պատասխան՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ասել է Մինսկում ՌԴ եւ Բելառուսի պաշտպանության համատեղ կոլեգիայի նիստում։
Նա նաև հիշեցրել է ՌԴ-ի և Բելառուսի գործընկերությունը Միութենական պետության շրջանակներում: Մեկնաբանելով Ռուսաստանի նորացված միջուկային քաղաքականությունը՝ Բելոուսովը հավելել է, որ համաշխարհային իրողությունները այդ են պահանջում։
«Ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել հստակեցնելու միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմքերը։ Սա ներառում է միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը՝ ի պատասխան Բելառուսի՝ որպես Միութենական պետության անդամի դեմ ագրեսիայի»,- ասել է նա։