Մբապեն գոհ չէ այն դիրքից, որում իրեն օգտագործում է Անչելոտին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարծում է, որ իրեն օգտագործում են իրեն անհարմար դիրքում։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es հրատարակությունը, փոխանցում է Armsport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացուն դուր չի գալիս այն, որ նա խաղում է որպես կենտրոնական հարձակվող մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի տակտիկական սխեմաներում։ Նշվում է, որ ֆուտբոլիստը վստահ է, որ ավելի շատ օգուտներ կբերի և ավելի շատ գոլեր կխփի, եթե օգտագործվի հարձակման եզրերում։
Հիշեցնենք, որ Մբապեն «Ռեալին» է միացել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ 15 խաղում ֆրանսիացին կարողացել է խփել ութ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
07 Նոյեմբեր, 2024 15:01
374