Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 12-ին, ժամը 19-ին, Գարի Քյոսայանի ջազ քառյակ.
«Ազնավուր» համերգ-ներկայացում երեք դերակատարներով․
Ալլա Սահակյան,
Նարեկ Բադալյան,
Ստեփան Ղամբարյան։
Շառլ Ազնավուրը ուղիղ թելով կապված է ջազի հետ: Նրա ստեղծած արվեստի լեզվով խոսել են բազմաթիվ ջազ կատարողներ։
Լեգենդար արտիստի մահից հետո Գարի Քյոսայան ջազ քառյակը որոշում է իր հարգանքի տուրքը մատուցել Շառլ Ազնավուրին` ջազի նոտաներով ներկայացնելով շանսոնյեին առաջին քայլերից մինչև փառքի ճամփան: Սա բացառիկ համերգ-ներկայացում է, որտեղ Ազնավուրի ստեղծագործությունները մատուցվել են ջազային լուծումներով գործիքային և վոկալ մեկնաբանությամբ` համեմված դերասանական խաղով` դիալոգներով ու պատումներով։
Գարի Քյոսայանի անկրկնելի ինպրովիզացիաների նվագակցությամբ արտիստները յուրովի և անսպասելի կներկայացնեն Մեծ շանսոնյեի կյանքի հուզախռով ակնթարթները և վերելքի բարդ ու հաղթանակներով լի համաշխարհային ճանապարհը։
Բեմականացման հեղինակ` Ալլա Սահակյան
Բեմադրությունը` Նարինե Գրիգորյանի
Պարերը` Ինեսսա Հովհաննիսյանի
Գործիքավորումը` Գարի Քյոսայանի