Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գարի Քյոսայանի ստեղծագործությունների հնչյունները հնարավոր չէ շփոթել մեկ այլ արվեստագետի աշխարհի հետ: Նա ջազային աշխարհում մեծ անուններից է, ում ստեղծագործությունները հնչել են համաշխարհային ջազի դասական նմուշների կողքին: Մաեստրոն գրել է շուրջ 100-ից ավելի ջազային ստեղծագործություններ և երաժշտություն ֆիլմերի ու ներկայացումների համար:

Ջազային ճանաչված երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնեն Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները: «Ջազի Սիմֆոնիա» խորագրով համերգը կկայանա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Գարի Քյոսայանը, համերգի առաջին մասում կնվագի իր սոլո ջազ ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, կլինեն պրեմիերաներ, իսկ երկրորդ մասում՝ նվագախմբի ընկերակցությամբ, կհնչեն ֆիլմերի եւ ներկայացումների համար գրած իր գործերը: Համերգն ընդգրկված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկում:

Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարելու են իր ֆիլմերի եւ ներկայացումների մեղեդիները՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումից, «Լռության սիմֆոնիա» ֆիլմերից և այլն: Մեր ազգի մշակութային ու քաղաքակրթական անցյալի առաջ խոնարհ, բայց ջազի նման ըմբոստ ու մարտնչող երաժշտություն ստեղծող Մաեստրոյի հարուստ կենսագրությունը հնարավոր չէ ամփոփել մի փոքրիկ հոդվածի շրջանակում: Այսօր էլ Մաեստրոն շարունակում է արարել և արվեստասերներին ընծայել նոր ստեղծագործություններ, որոնք ոգեղեն ուժ են տալիս հային՝ շարունակելու իր ընթացքը այս մարտահրավերներով լի ժամանակներում:

114