Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքացիական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար երկու հիմնական պատճառ կնշեմ՝ աշխատավարձերը և մրցույթների անցկացման անաչառությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Ղազարյանը նշեց, որ, ցավոք, քաղաքացիներից շատ է լսել, որ մրցույթների անցկացման ժամանակ սուբյեկտիվ մոտեցումը մեծ է:
«Մրցույթների անցկացման գործում երբեմն արդեն կանխորոշված է լինում, թե որ մասնակցին են ընտրում և այդպես էլ գործընթացն ընթանում է՝ անկախ ստացված արդյունքներից։ Եվ ողջունելի է այս նախագծով, որ այդ տասը մրցութային հոդվածն ամբողջությամբ փոփոխվել է և ավելի կոնկրետացել և ավելի օբյեկտիվ մոտեցում է նախատեսում»,- ասաց Ղազարյանը:
Մանրամասները տեսանյութում