Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու և մարդասիրական սկզբունքներն անսասան պահելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կորեայի Հանարպետության մեկնարկել են նոր փոխգործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանությունն ազգային ընկերությանը մեկ միլիոն դոլարի չափով միջոցներ է տրամդրել մարզային մասնաճյուղերի զարգացման, ներքին ենթակառուցվածքների կայացման և կամավոր աշխատանքի՝ անշահախնդիր օգնելու արժեքները տարածելու համար։

Փոխգործակցության նպատակը ևս մեկ անգամ փաստում է դեռ դար առաջ սկիզբ առած մարդասիրական շարժման կարևորությունը։ Ազգային ընկերությունն իր առաքելությանն անդավաճան մնալով շարունակում է հին և նոր գործընկերների ներգրավմամբ բազմաթիվ ծրագրեր իրականացնել տարբեր ուղություններով՝ կրթության, հումանիտար աջակցության, փախստականների կենսաապահովմանն, ինտեգրման և աղետների արագ արձագանքման ոլորտներում, թեթևացնելով մարդու հոգսը։

299