Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ հակամարտության արդարացի ավարտի համար, բայց նաև վճռական է պաշտպանվելու համար։ Այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Financial Times-ի համար գրված սյունակում։

«Իրանը պատրաստ է դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալ, եթե տեսնի համոզիչ ապացույցներ Միացյալ Նահանգների անկեղծ ցանկության՝ գտնելու արդար և պատվավոր լուծում, որը վերջապես կվերջացնի այս հակամարտությունը»,- հայտարարել է Արաղչին։ «Իրանը վճռական է ձգտել հակամարտության արժանապատիվ և խաղաղ կարգավորման, բայց մենք նաև լիովին պատրաստ ենք պաշտպանվելու»,- հավելել է նա։

Արաղչին նշել է, որ այս պատերազմի մեջ մտնելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմնվել է Իրանի մասին սխալ պատկերացումների վրա։

«Այս սխալը հիմա կրկնելը միայն անհամեմատ ավելի ծանր հետևանքների կհանգեցնի»,- գրել է իրանցի նախարարը։

72