Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է օտարերկրյա քաղաքական գործիչներին և պետությունների ղեկավարներին, որոնք քննադատել են Փարիզին՝ բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով ստեղծված իրավիճակի համար։

«Իմ կարծիքով՝ տեղի ունեցած իրադարձություններին օտարերկրյա միջամտության որևէ ապացույց չկա։ Փոխարենը՝ փորձ է արվել մանիպուլացնել արտասահմանից տարածվող տեղեկատվությունը, ինչն, անկասկած, հանգեցրել է շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների անընդունելի և միաժամանակ հիմար մեկնաբանություններին»,- լրագրողներին ասել է Մակրոնը՝ Կատար կատարած այցի ընթացքում։

Ֆրանսիայի նախագահը կեղծ է որակել այն պնդումները, թե Ֆրանսիան «գրավվել է միգրանտների և իսլամիստների բազմության կողմից»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Մակրոնը նշել է. «Կան մարդիկ, որոնք քարոզարշավ են իրականացնում Ֆրանսիայի հաշվին։ Խոսքը առաջնորդների մասին է, որոնք քարոզարշավի ռեժիմում են՝ թե՛ այստեղ՝ տարածաշրջանում, թե՛ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում»։

Մինչդեռ Ֆրանսիայի տարբեր հատվածներում հազարավոր ցուցարարներ խաղաղ ցույցեր էին անցկացնում, լայնածավալ թալանն ու ոստիկանության հետ բախումները ստվերում էին արհմիությունների, «Դեղին բաճկոնների» շարժման և ուսանողների կազմակերպած բողոքի ակցիաները։

 

52