Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։

Լավագույն տասնյակում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները (11830 միավոր), որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7915) և Կառլոս Ալկարասը (7010)։

Կարիերայում առաջին անգամ չորրորդ տեղ է բարձրացել ամերիկացի Թեյլոր Ֆրիցը (5100)։ Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5030) նահանջել է 5-րդ, իսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 3910)` 7-րդ տեղ։ Դիրքը բարելավել ու 6-րդ տեղ է բարձրացել Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 4255)։

Տասնյակում են նաև Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 3760), Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա, 3745) և Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 3350)։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 2410 միավորով շարունակում է զբաղեցնել 19-րդ տեղը։

261