Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները դեկտեմբերի 17-ին կքննարկեն ճնշման միջոցները և Վրաստանում տիրող իրավիճակին միջամտելու ուղիները, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանումը և առանց վիզայի ռեժիմի սահմանափակման հնարավորությունը։

Այս մասին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցահկնան։

Իր հերթին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար Կայա Կալլասը Եվրահանձնաժողովից արդեն առաջարկներ է պատրաստում Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու հնարավոր «տարբերակների» վերաբերյալ, որպեսզի ստիպեն Վրաստանին վերադառնալ Եվրամիությանը միանալու ուղի։ 

335