
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականը կանցնի Կանաչ փայտե օձի նշանի ներքո, որն իմաստության, կայունության ու բնական ուժի խորհրդանիշն է: Արևելյան մշակույթում կարծում են, որ 2025թ․-ին նվերները պետք է ունենան պաշտպանության և բարգավաճման նշանակություն, արտացոլեն բնական տարրերն ու համապատասխանեն տարվա տարրերին: Կանաչը և փայտը երկու հիմնական ասպեկտներ են, որոնք պետք է հաշվի առնել 2025 թվականին նվերներ ընտրելիս:
Չինական Ամանորին ընդունված է նվիրել գումար կարմիր ծրարներով՝ դրանք հաճախ նվիրում են ծերերին ու երեխաներին։ Լավ նվեր կլինեն տարվա խորհրդանիշ օձի պատկերով իրերը, ինչպես նաև թեյը, գեղեցիկ ուտեստներն ու քաղցրավենիքները։
Չինական Նոր տարում դուք չեք կարող նվիրել սև և սպիտակ ծաղիկներ, դրամապանակներ, ժամացույցներ, հայելիներ, կոշիկներ: Չինացիները կարծում են, որ մարդն իր ունեցվածքն է տալիս դրամապանակ նվիրելով, հայելին գրավում է ուրվականներին, իսկ «ժամացույց նվիրել» արտահայտությունը նման է «հուղարկավորությանը մասնակցելուն»։
Պրակտիկ նվերները գրեթե միշտ լավ գաղափար են: Եթե ձեր մտերիմներին անհրաժեշտ է թանկարժեք կենցաղային տեխնիկա, իսկ դուք կարող եք դրանք նվիրել, մի վարանեք։ Օծանելիքի և կոսմետիկայի հարցում պետք է շատ ավելի զգույշ լինել։ Այստեղ արժե լավ իմանալ նախասիրությունները։ Պարզապես թանկարժեք օծանելիքներ և ստվերաներկեր գնելն իմաստ չունի։
Այս տարի նախընտրելի է Ամանորին զարդարանքներ նվիրել։ Կանանց համար՝ վզնոցներ, օձաձև կախազարդերով շղթաներ, թևնոցներ։ Տղամարդկանց համար՝ ճարմանդներ, փողկապի սեղմակներ: Եթե տղամարդը սառն է նման աքսեսուարների նկատմամբ, ընտրեք պայուսակներ, ուսապարկեր, հոբբիների կամ աշխատանքի համար նախատեսված պարագաներ:
Օրիգինալ անձանց համար կարող եք նվեր «գնել տպավորություններ՝ ընթրիք նավով, թատրոնի տոմսեր կամ անսովոր շոու»: