Ֆրանսիան Ուկրաինա է մատակարարել առաջին Mirage 2000 կործանիչները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ Ուկրաինա են մատակարարվել ֆրանսիական Mirage 2000-ի առաջին 5 կործանիչները։ Հիշեցնենք, որ նախագահ Էմանուել Մակրոնը Կիևին մարտական ինքնաթիռ էր խոստացել 2024 թվականի հունիսին։
«2024 թվականի հունիսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց ֆրանսիական Mirage 2000 ինքնաթիռներ Ուկրաինային մատակարարելու մասին։ Առաջին ինքնաթիռները Ուկրաինա են մատակարարվել այսօր»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ինքնաթիռները վարում են ուկրաինացի օդաչուները, որոնք վերապատրաստում են անցել Ֆրանսիայում։
Mirage 2000-ը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում օգտագործման է անցել 1984 թվականին: Այն չորրորդ սերնդի բազմանպատակային կործանիչ է։
06 Փետրվար, 2025 14:30
1358
Մակրոնը մտադիր է կրկին բարձրացնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
20 Նոյեմբեր, 2026 11:41
Կիևը չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները՝ ընտրություններ չանելու պատճառով․ Պուտին
19 Նոյեմբեր, 2026 16:45
Ուկրաինայի շուրջ բանակցություններում առաջընթաց է նկատվում. Քուշներ
17 Նոյեմբեր, 2026 11:33
Ֆրանսիայում գողացել և այրել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի մասունքները
10 Նոյեմբեր, 2026 16:54
Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերի ընթացքում 642 մարդ է ձերբակալվել
06 Նոյեմբեր, 2026 16:37
Ֆրանսիայում հայտնաբերվել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները
05 Նոյեմբեր, 2026 13:11
Ֆրանսիայի խորհրդարանը մերժեց կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկը
16 Հոկտեմբեր, 2025 13:50
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը հրաժարական տվեց պաշտոնավարելուց գրեթե մեկ ամիս անց
06 Հոկտեմբեր, 2025 12:01
Սեբաստիան Լըկորնյուն` Ֆրանսիայի նոր վարչապետ
09 Սեպտեմբեր, 2025 22:58