Օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելու վերաբերյալ


Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է վարորդներին՝ հետևել ձմռան երթևեկության կանոններին:
- Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
- Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:
- Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:
- Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ:
- Առաջին հերթին չպետք է խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը: Դա կօգնի բարելավել շփումը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:
- Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:
- Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:
- Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։
20 Փետրվար, 2025 12:37
331