Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ ինքը Փարիզ է ժամանել պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ, որտեղ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

«Նախատեսվում են հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որոնք այժմ գտնվում են Ֆրանսիայում», - գրել է նա իր Telegram ալիքում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։ Երմակը հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը Փարիզում կհանդիպի նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը ապրիլի 17-18-ը կլինեն Փարիզում՝ իրենց եվրոպացի գործընկերների հետ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։

312