
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գործադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 999,738 հազար դրամ գումարի չափով, որից՝ 991,949 հազար դրամը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի ապահովման նպատակով, իսկ 7,789 հազար դրամը՝ Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնի գույքով ապահովման նպատակով:
Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի մարզամշակութային կենտրոնում բարերարի կողմից իրականացվել են վերանորոգման աշխատանքներ և կենտրոնի լիարժեք շահագործման համար անհրաժեշտ է գույքի որոշ տեսակների ապահովում։ 36 անուն գույքի ձեռքբերման համար նախարարությունը հայտարարել է պայմանով մրցույթ, որի արդյունքում 27 անուն գույքի համար կնքվել են պայմանագրերը (կամ կնքման փուլում են), իսկ 9 անուն գույքի համար մրցույթը չի կայացել և վերահայտարարման փուլում է։