
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Աշխարհի բազմաթիվ երկրներում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր։
Գրանցված աշխատատեղերի թիվը մեր երկրում, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, աճել է 40 490-ով՝ հասնելով 782 100-ի։
Թեև ամբողջ տարվա ընթացքում քայլեր ենք ձեռնարկում աշխատանքային իրավունքների պաշտպանության, բարելավման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, այսօր ուզում եմ առանձնացնել երեք բան, որ առաջնահերթ եմ համարում հրատապ լուծման տեսանկյունից.
• աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրումը
• կանանց համար աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունները
• հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու, նրանց տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով հատուկ միջոցների կիրառումը
Առաջին երկու կետերին անդրադառնում է կառավարության ծրագիրը, իսկ վերջինի ուղղությամբ այս պահին գործընկերներիս հետ քննարկում եմ օրենսդրական փոփոխության նախագիծ։
Շնորհավոր Աշխատանքի միջազգային օրը։
Օրը առիթ է ընձեռում ևս մեկ անգամ գնահատանքի խոսքեր հղելու իրենց գործի նվիրյալներին։