Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երեք ոստիկան, հայտնում է Դաղստանի ՆԳՆ վարչությունը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ սրանք նախնական տվյալներ են։

«Այսօր, մոտավորապես ժամը 14:20-ին, Մախաչկալա քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Դաղստանի Հանրապետության ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման վրա: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք ոստիկան», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Shot տելեգրամյան ալիքը նշում է, որ զինյալները ձերբակալվել են հենց ոստիկանության մեքենայի մոտ։ Տուժածների թիվը հասել է յոթի։

137