Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Մախաչկալայի Ույտաշ օդանավակայանը հոկտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից վերսկսել է թռիչքների ընդունումն ու մեկնումը: Այս մասին հայտնում է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Միևնույն ժամանակ Azimut և Red Wings ավիաընկերությունների թռիչքները Թել Ավիվից դեպի Միներալնիե Վոդի և Մախաչկալա ժամանակավորապես կիրականացվեն Ռուսաստանի այլ քաղաքներ»,- պարզաբանել են գերատեսչությունում։
Այսօր ավելի վաղ «Аэрофлот»-ը հայտարարել էր, որ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից դեպի Մախաչկալա ուղղություն ունեցող չվերթերը կվերահղորդի Գրոզնի, իսկ այնտեղից ավտոբուսներով ուղևորներին կհասցնի Դաղստանի մայրաքաղաք։
30 Հոկտեմբեր, 2023 20:43
761
Ինչ է տեղի ունեցել Դաղստանում և ինչ իրավիճակ է այժմ
30 Հոկտեմբեր, 2023 14:37
Անթալիայի օդանավակայանի մոտակայքում անտառային հրդեհ է բռնկվել
03 Հուլիս, 2025 15:04
Սոչիի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ դիպել է այլ օդանավին
27 Հունիս, 2025 20:51
Իսրայելը հարվածել է Իրանի օդանավակայանին
18 Հունիս, 2025 17:43