Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» (հուսիթների) շարժման վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է խմբավորման «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։

«Ամերիկաիսրայելական ագրեսորները վեց ավիահարված են հասցրել Հոդեյդա նավահանգստին»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է Araratnews.am-ը։

Նշվում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Ալ-Հոդեյդայի ցեմենտի գործարանին։ Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև Բաղել քաղաքին և շրջանին։

 

121