Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ»  ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

– խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես,  պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող նյութերից,

– սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ վիճակում,

– սանհանգույցի դուռը անմիջապես  բացվել է  սննդամթերքի մշակման սենյակների մեջ,

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

81