Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով հարվածում ու ջարդում են քաղաքացու մեքենան։ 

Տեսանյութն ավելի քան 16 հազար անդամ ունեցող #անտինիկոլ/antinikol ֆեյսբուքյան խմբում տարածել է Արամ Հովսեփյան անունով կեղծ օգտահաշիվը՝ «ենիչերիներ, նիկոլական մուսռներ» վիրավորական մեկնաբանությամբ։ 

Ավելին՝ այն տարածող օգտատերերը վիրավորանք ու ատելության խոսք պարունակող արտահայտություններով են կիսել ու մեկնաբանել տեսանյութը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց տեսանյութն ու պարզեց, որ այն հին է և նկարահանվել ու հրապարակվել է դեռևս 2018 թվականի ապրիլին՝ Թավշյա հեղափոխության օրերին։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ջարդում Երևանի Աբովյան փողոցը փակած մեքենան, և թե ինչպես են բերման ենթարկում անհնազանդության ակցիա իրականացնող վարորդին։ 

Հատկանշական է, որ տեսանյութը հրապարակվել է այդ թվականի ապրիլի 21-ին՝ այդ պահին խորհրդարանի կողմից դեռ նոր ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր առաջ։ 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

302