Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի մասին: Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է: Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի:

Չենք  քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի, երբ տեքստը պատրաստ լինի մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը:

Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա: Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչու չեք ասում, ինչու չեք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք իհարկե, որովհետև վերջնաարդյունքում ժողովուրդն է քվեարկելու «կողմ կամ դեմ» Նոր Սահմանադրության ընդունմանը»,-ասել է Գալյանը:

255