

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ես Ձեզ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կապ կա և ի՞նչ է կատարվում ԱՆԻՖ-ի գործով, որովհետև այդ գործը քաղաքական շահարկումների մեծ տեղիք է տալիս և մեր ընդդիմադիր գործընկերները հաճախ հենց հղում են անում դրան և տպավորություն ստեղծում, որ իշխանությունը փորձում է կամ փորձել է այդ գործը ինչ-որ ձևով ծածկադմփոց անել, որևիցե ձևով դրա մասին չխոսել»,- ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետու ելույթի շրջանակում գլխավոր դատախազին հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Վարդապետյանն ասաց, որ գործը ակտիվ նախաքննության փուլում է և առաջիկայում քրեական հետապնդման հնարավորությունները չեն բացառում. «Քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները: Մեկ դրվագով բավական լուրջ գումարի՝ մոտ 2 մլն դոլարի մասին ունենք արդեն հեռանկարով քննություն և այո, հարցաքննվել են և շարունակում են հարցաքննվել պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում