Թրամփը կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։
«Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները»,- ասել է նա։
Շաբաթ օրը NBC News-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆն առաջիկա օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շուրջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակցությունների թեման կլինի Իսլամական Հանրապետությունում ուրանի հարստացման դադարեցումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։
29 Հունիս, 2025 18:58
162