Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։

Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացվող մաքսային ենթակառուցվածնքների զարգացման ծրագրերի ընթացքը, ինչի շրջանակում կարևորվել է ԵՄ աջակցության ընդլայնումը։  Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ տեխնիկական գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում մաքսային փորձաքննության զարգացման հնարավորություններին։ Նիստին ներկայացվել են նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության, մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչպես նաև մաքսային ոլորտում վարչական փոխօգնությանն ուղղված քայլերը։

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել՝ առաջիկայում ևս ընդլայնելու կողմերի միջև առկա արդյունավետ մաքսային փոխգործակցությունը։

137