Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Խալաթյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

97