Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեստ Արմենիան» հեռացվել է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանից։ 

Որոշումն ընդունվել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ մայիսի 14-ի նիստում: 

ՀՊԼ 30-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին չներկայանալու համար էլ որոշվել է ակումբին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել։

«Որոշվել է «Վեստ Արմենիային» 2024-25 մրցաշրջանում զրկել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հաջորդ մրցաշրջանում տալ միայն Առաջին Խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք։

Հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի (2024թ․ խմբագրություն) 21-րդ հոդվածի 4-րդ կետը՝ «Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2,000,000 ՀՀ դրամի չափով»,- ասվում է նիստի արձանագրության մեջ:

183