Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի ԱԺ-ի առաջ, որովհետև նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից և ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չէ ուղղակի կանգնել  ԱԺ-ի առաջ՝ պատասխանել հարցերին ու լսել ելույթներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:  

Դիտարկմանը, որ իշխող ուժը պետք է ավելի զուսպ լինի, պատգամավորն ասաց. «Իհարկե սխալ է ընդդիմության մակարդակին իջնելը ու եթե ինչ-որ մեկը մոնիթորինգ անի, թե մենք քանիսն ենք կուլ տալիս ու քանիսին ենք արձագանքում մինչև մեր համբերության բաժակը լցվի, ինձ թվում է բոլորի համար ակնհայտ կլինի, թե մենք ինչքան զուսպ ենք իրականում»: 

Անդրադառնալով ԱԺ-Կառավարություն հարցուխատասխանի ընթացքում վարչապետի կողմից հնչեցված բառերին՝ Ալեքսանյանն ասաց, որ երբ կոռուպցիայի մասին հարցեր են տալիս մարդիկ, որոնք կոռուպցիայի քայլող հուշարձաններն են՝ դիսոնանս է առաջացնում. «ՀՀ վարչապետը իրանց համար կրկնօրինակման  առարկա է, իրանք պիտի նայեն վարչապետն ինչ է անում, փորձեն կրկնեն, բայց քանի որ ապիկար են, դրանք կանեն շատ ավելի վատ»: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

216