Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մերձավանի դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի կապակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցրել է, որ խնդիրը լուծելու ուղղությամբ կատարվում է ոչ միայն հրապարակային հայտարարությունների մակարդակով աշխատանք, այլ նաև նպատակաուղղված քայլեր՝ ինչպես տեղում, այնպես էլ աշակերտների և ծնողների հետ։

«Մենք շատ կոնկրետ աշխատանք ենք տանում, որպեսզի խնդիրը լուծվի, և այդպիսի իրավիճակներ կանխվեն ոչ միայն Մերձավանի դպրոցում, այլև մյուս բոլոր դպրոցներում», -նշել է Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում և սոցիալական ցանցերում լայն քննարկում ստացած միջադեպին։

Թեմայի վերաբերյալ խոսեց նաև պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը շեշտեց, որ երեխաների թիրախավորումը շատ մտահոգիչ երևույթ է՝ հատկապես վերջին շրջանում նկատվող ընդհանուր միտումների համատեքստում։

«Երեխաներին թիրախավորելու շատ վատ գործընթաց է ընթանում, բայց դա այդ ամբողջ վատ պատկերի մի փոքր կտորն է, որովհետև վերջին շրջանում ունենք մի պատկեր, որ սոցիալական ցանցերում սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը լրիվ զրոյական մակարդակի է իջել և ամենօրյա կտրվածքով ինչ-որ մեկին կամ ինչ-որ խմբերի կարող են թիրախավորել։ Խնդիրը ավելի խորն է ու բոլորինն է»,- ընդգծեց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

226