Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին, որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն.

  • Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոց՝ ժամը 12:30-15:00-ը,
  • Կոտայքի մարզի ք. Աբովյան՝ ժամը 12:00-18:00-ը,
  • Գորիս քաղաքի  Սաթյան փողոցի,  Գորիս գյուղի Գետափնյա 1-14 շենքեր՝ ժամը 10:00-18:00-ը,
  • Ճամբարակ քաղաքի Զ.Անդրանիկ փողոց՝ ժամը 10:00-12:00-ը,
  • Արմավիր քաղաքի  Սայաթ-Նովա ՇԵՆՔ  1Ա-8Ա շենքերի,  Գործարանային 1, 2 շենքեր՝ ժամը 11:00-14:00-ը,
  • Էջմիածին քաղաքի Չարենց փողոց՝ ժամը 11:00-ից մայիսի 22-ը 00:00-ը,
  • Փարաքար գյուղի  Թաիրով համայնք՝ ժամը 11:30-15:00-ը,
  • Մուսայելյան գյուղ՝ ժամը 11:45-16:00-ը,
  • Վանաձոր քաղաքի  Տիգրան Մեծ, Վարդանանց փողոցների,  Վարդանանց 1-4 նրբանցքների,  Վարդանանց Տնակ,  Հ.Թումանյան փողոցների,  Հ.Թումանյան 2 նրբանցքի,  Հ.Թումանյան Հրապարակ՝  12:40-19:00-ը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

104