Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հետագա բանակցությունների վայրի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վատիկանի առաջարկը՝ հաջորդ բանակցությունները այնտեղ անցկացնելու վերաբերյալ։

Ավելի վաղ Հռոմի պապ Լեո XIV-ը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ զրույցում հաստատել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Վատիկանում հյուրընկալելու իր պատրաստակամությունը։

«Մինչ այժմ որևէ որոշում չի կայացվել հետագա բանակցությունների վայրի վերաբերյալ։ Իհարկե, այս որոշումը կայացնում են բոլոր շահագրգիռ կողմերը. նման որոշում դեռևս չի եղել», - ասել է Պեսկովը։

107