Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ն․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
24 Մայիս, 2025 21:39
460
Արարատում 15-ամյա տղաների միջև վեճին միջամտել են նրանց հայրերն ու եղբայրը․ կա դանակահարված քաղաքացի
16 Հունիս, 2025 11:57
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում
13 Հունիս, 2025 10:52
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում վթարային ջրանջատում կլինի
09 Հունիս, 2025 11:05
Հրդեհ Բյուրական գյուղում
21 Հունիս, 2025 22:17
Հրդեհ՝ Իջևան քաղաքում
19 Հունիս, 2025 18:50
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
16 Հունիս, 2025 10:19