Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ համաժողովի պաշտոնական կայքից։ Նա կմասնակցի համաժողովի պանելային քննարկումներից մեկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովին կմասնակցեն նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։

219