Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԱԳԱՔ) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը նոր նշանակալի հանգրվան կլինի ԵՄ-ի հետ ՀՀ համապարփակ համագործակցության խորացման գործում։ 

Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են կոնկրետ մեխանիզմներ, որոնց լավագույնս իրացումը համապատասխանում է ՀՀ և ԵՄ կողմից բարձագույն մակարդակում արտահայտված՝ երկկողմ գործընկերությունը խորացնելու քաղաքական կամքին։

Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական միտումներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համախոհ և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված գործընկերությունների ամրապնդման և ժամանակին համապատասխան որոշումների կայացման կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։

173