Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախապես չի զգուշացրել Վաշինգտոնին Կատարի մայրաքաղաք Դոհային հարված հասցնելու մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ոչ, նա դա չի արել», - պատասխանել է Թրամփը համապատասխան հարցին՝ այդպիսով հերքելով Նեթանյահուի հայտարարությունը։

Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ Իսրայելը այլևս չի հարվածի Կատարին։

Ավելի վաղ Axios հարթակը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Նեթանյահուն սեպտեմբերի 9-ին տեղեկացրել է Թրամփին Կատարում պաղեստինյան «Համաս» շարժման առաջնորդներին հարվածելու ծրագրերի մասին։

124