Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին է  մոտեցել «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարը:

 

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հայ շախմատիստների արդյունքները 11 խաղափուլից հետո.

  • Շանթ Սարգսյան՝ 6.5 միավոր
  • Արամ Հակոբյան՝ 6 միավոր
  • Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5.5 միավոր
  • Գաբրիել Սարգսյան՝ 5 միավոր
  • Հայկ Մարտիրոսյան՝ 5 միավոր

Շանթը զբաղեցրել է մրցանակային 20-րդ հորիզոնականը և 14,1 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:

 

Արամը զբաղեցրել է մրցանակային 30-րդ հորիզոնականը և 13,3 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:

 

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել մրցանակային 18-րդ հորիզոնականը։

 

Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4.5 միավոր։

68