Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00-ն, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ 2+800-կմ 5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։
27 Մայիս, 2025 20:45
268