Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կներկայանան 7 ծանրորդով, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց հավաքականի կազմում են Գառնիկ Չոլակյանը (60կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ), Վարազդատ Լալայանը (+110 կգ)։

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):

Մրցաշարը կկայանա հոկտեմբերի 2-ից 11-ը։

204