
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի նախագահությամբ և ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակներում ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են վերջին հանդիպումների ընթացքում տրված հանձնարարականների իրականացման ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները։ Այս մասին տեղեկացրել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:
«Քննարկման սկզբնական հատվածում Կիրակոսյանն անդրադարձավ ընդհանուր բնույթի խնդիրներին ու անելիքներին՝ կարևորելով դրանց բարձր մակարդակով և պատշաճ կատարման անհրաժեշտությունը՝ հստակ սահմանված ժամկետներում։ Այնուհետև, ըստ հերթականության, մասնակիցների կողմից ներկայացվեցին զեկույցներ` հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։ Նշվեցին առկա խնդիրները, իսկ դրանց լուծման ուղղությամբ առաջարկվեցին տարբեր միջոցառումներ ու մոտեցումներ։
Առանցքային թեմատիկ ուղղություններից էին մարզային վարչություններում անշարժ հենակետերի տեղակայման, դրանց գործունեության ապահովմանը վերաբերող հարցերը, ծառայության կապի և հաղորդակցության արդիականացման քայլերը, հանրային իրազեկման բարձրացմանը միտված միջոցառումները, ինչպես նաև առաջիկայում համալրվելիք մարզային վարչությունների տեխնիկական վերազինման աշխատանքները, շենք-շինությունների ընտրության, դրանք ծառայությանն ամրակցման ու վերանորոգման վերաբերյալ դիտարկումները։
Խորհրդակցության ավարտին Կիրակոսյանն իր ամփոփիչ խոսքում ընդգծեց, որ ծառայության առաքելությունը պահանջում է կարգապահ, պատասխանատու և համակարգված աշխատանք՝ հանուն պետականության և շրջակա միջավայրի պահպանության»,- ասված է հաղորդագրության մեջ։