Apple-ը պլանավորում է փոխել օպերացիոն համակարգերի անվանումները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան Apple ընկերությունը պլանավորում է իր օպերացիոն համակարգերի անվանումների ամենամասշտաբային փոփոխությունը, որը կազդի բոլոր սարքերի վրա: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ տարբերակի համարով ավանդական անվանումների փոխարեն, հաջորդ օպերացիոն համակարգերը կանվանակոչվեն թողարկման տարեթվի համաձայն։
Այսպիսով, ներկայիս iOS 18-ը կփոխվի iOS 26-ի: Նմանապես, այլ հարթակների, ինչպիսիք են iPadOS-ը, macOS-ը, watchOS-ը, tvOS-ը և visionOS-ը, նոր տարբերակները նույնպես համարակալված կլինեն թողարկման տարեթվի համաձայն։
29 Մայիս, 2025 15:47
548