Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, չնայած գաղափարը «օդում կախված է»։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Զարուբինը հարցրել է Ուշակովին, թե արդյոք որևէ առաջընթաց կա հանդիպման կազմակերպման հարցում։ Լրագրողը նշել է, որ Թրամփի և Պուտինի միջև վերջին հեռախոսազրույցից հետո դրա մասին խոսակցությունները «մարել են»։

«Այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Գաղափարը օդում կախված է», - ասել է Ուշակովը։

217