Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպմանը, սակայն նա պնդում է հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Հունիսի 2-ին, Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է առաջարկել Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում։

Թուրքիայի առաջնորդը նաև չի բացառել Թրամփի մասնակցության հնարավորությունը այս հանդիպմանը։

Հարցին, թե արդյոք Թրամփը պատրաստ է աջակցել այս առաջարկին և մասնակցել նման հանդիպմանը, Լևիթը պատասխանել է. «Նախագահն արդեն ասել է, որ բաց է դրա համար, եթե գործը հասնի դրան»։

135