
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, այդ մասին պաշտոնապես մեր գերատեսչությունը լրատվություն տալիս է։ Այս մասին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ադրբեջանական կողմը պատճառաբանում է, թե իրենք չեն, բայց իրենք են։ Իսկ նպատակը. կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները, իսկ մեր գնահատականով՝ միանշանակ մեր զինծառայողների, սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով է։ Բայց, փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,- նշեց նա, հավելելով, որ Զինված ուժերը շարունակում են իրականացնել հետախուզության վարում։
Հարցին` նա վստահ Է, որ պատերազմ չի լինելու և լինելու է խաղաղություն, ինչպես հայտարարել է վարչապետը, Ասրյանն ասաց.
«ՀՀ վարչապետը հանդիսանում է նաև ի պաշտոնե է զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այն, ինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի, դա հնչեցնելու»: