Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարները որոշում են կայացրել Սառը պատերազմից ի վեր ամենամեծ սպառազինության ծրագրի վերաբերյալ, հաղորդում է DPA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ծրագիրը նախատեսում է զսպման և պաշտպանական կարողությունների զգալի ընդլայնում առաջիկա տարիներին։ Այսպիսով, ինչպես նշում է գործակալությունը, ՆԱՏՕ-ն արձագանքում է ենթադրաբար իբր Ռուսաստանից եկող սպառնալիքին։ DPA-ն այլ մանրամասներ չի հաղորդել։

Հինգշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպում։ Հանդիպմանը ժամանելուն պես, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է նպաստեն դաշինքի պաշտպանական կարողությունների ամրապնդման համատեղ ջանքերին և այս հարցում չապավինեն Միացյալ Նահանգներին։

145