
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Ուկրաինայի կարգավորման գործընթացի շրջանակներում առաջնորդների հանդիպումը անխուսափելի է, եթե պատվիրակությունների բանակցությունները շարունակվեն։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը ասել է TRT հեռուստաալիքի եթերում։
«Նման գագաթնաժողովի համար նախապես պետք է պատրաստվի որոշակի օրակարգ։ Ես կարտահայտեմ իմ անձնական կարծիքը այս հարցի վերաբերյալ, քանի որ չեմ կարող խոսել կողմերի անունից, դա սխալ կլինի։ Իրավիճակի իմ վերլուծությունն այն է, որ եթե պատվիրակությունների ևս մի քանի հանդիպում լինի, և բանակցությունները հասնեն որոշակի կետի, ապա առաջնորդների հանդիպումը անխուսափելի կլինի»,- ասել է Ֆիդանը։
Նա հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած շփումների ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների կողմից նկատել է պրոֆեսիոնալ մոտեցում։