
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հնդկաստանի հետ հակամարտության հարցում օգնություն խնդրելու համար։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «Валдай» միջազգային քննարկման ակումբում հայտարարել է Իսլամական Հանրապետության վարչապետի հատուկ օգնական Սեյդ Թարիք Ֆաթեմին։
«Հարևանները չեն կարող ապրել այնպիսի իրավիճակում, երբ պատրաստ են ցանկացած պահի պատերազմ սկսել։ Մենք կարևոր մարդկանց ենք ուղարկել հարևան երկրներ՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան՝ բացատրելով, որ ցանկացած առաջարկ, որը գալիս է ցանկացած երկրից կամ ՄԱԿ-ից, կամ Հնդկաստանի և Պակիստանի միջև չեզոք դիրք գրավող երկրներից, մենք պատրաստ ենք նստել նրանց հետ սեղանի շուրջ և թույլ տալ նրանց լուծել խնդիրը»,- ասել է նա։