
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում մեկնարկել է Լաս Վեգասի 2025թ շախմատի փառատոնը, որին մասնակցում են թե սկսնակ, թե փորձառու շախմատիստներ աշխարհի բոլոր ծայրերից՝ այդ թվում Հայաստանից։ Այն տևելու է 4 օր՝ հունիսի 4-8-ը։
Ազգային բաց առաջնությունում հնարավորություն է տրվում մասնակցելու մի քանի անվճար դասախոսությունների, որոնցից երկուսը կվարի գրեթե 40 տարվա ղեկավարման փորձ ունեցող, Ազգային մրցաշարի տնօրեն Թիմ Ջասթը, որը NTD և FIDE NA տիտղոսակիր է։
Շախմատի փառատոնին Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում են շնորհաշատ պատանիներ Դավիթ Սուքիասյանը և Ռոբերտ Դանիելյանը, որոնք հանդես կգան երիտասարդների առաջնությանը։
Լուսանկարներում՝ Դավիթ Սուքիասյանը և Ռոբերտ Դանիելյանը՝ պարապմունքի ժամանակ
Մարզիչ՝ միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Յուրի Համբարձումյան